Oksy Avdalyan & Arshavir Martirosyan - Shat ei sirum (Official Video) 2026 NEW
655.6K просмотров · 20 ноября 2026 г.
Смотрите Oksy Avdalyan & Arshavir Martirosyan - Shat ei sirum (Official Video) 2026 NEW (2026) онлайн в категории в хорошем качестве HD на YT Hub.
Комментарии20
- @ArmanAntonyan-f6m20 ноября 2026 г.
Երգի խոսքերը՝ Անձրևը, գլորվում է լուռ պատուհանիս, Սենյակում մենակ եմ ես նորից, Խենթանում եմ քո կարոտից։ Անձրևը, արտասվում է ներսիս ցավից, Մի գուցե սիրո պակասից, Կարոտում է քեզ հոգիս։ Երանի թե քեզ չիմանայի, Էս ինչ ցավ էր գրողը տանի… Էնքան շատ էի քեզ սիրում, Էնքան, որ նույնիսկ չէի նկատում, Ինչ եմ տվել՝ ինչ եմ առնում, Սառույց է քո սիրտը դառնում, Կամաց սերն ես մոռանում։ Էնքան շատ էի քեզ սիրում, Էնքան, որ նույնիսկ չէի նկատում, Ինչ եմ տվել՝ ինչ եմ առնում, Սառույց է քո սիրտը դառնում, Կամաց սերն ես մոռանում։ Աշունը սրբեց հետքերը քո մայթերից, Ոնց իմանամ էս քամիներից, Ով էր մեղավոր սեր մեզանից։ Աշուն է, չեմ տեսնում քեզ էլ երազիս, Արթնանում եմ չկաս կողքիս, Բայց քո ձայնն է միշտ ականջիս։ Էնքան շատ էի քեզ սիրում, Էնքան, որ նույնիսկ չէի նկատում, Ինչ եմ տվել՝ ինչ եմ առնում, Սառույց է քո սիրտը դառնում, Կամաց սերն ես մոռանում։ Էնքան շատ էի քեզ սիրում, Էնքան, որ նույնիսկ չէի նկատում, Ինչ եմ տվել՝ ինչ եմ առնում, Սառույց է քո սիրտը դառնում, Կամաց սերն ես մոռանում։
▲ 130
- @karinegrigoryan418220 ноября 2026 г.
Երբեմն սերը մեզ փրկում է, երբեմն կործանում, բայց միշտ հիշեցնում է որ ողջ ենք, կենդանի... Սիրո լինելը մեզ ստիպում է ծաղկել, ապրել, առաջ գնալ, հավատալ ու հուսալ, իսկ սիրո չլինելը մեզ թևաթափ ու քարուքանդ է անում... Սերը, եթե կիսատ է մնում, մեռնում է մարդը հոգեպես, մնում է աշխարհում, բայց հավատն է կորում, մեռնում են հույսերը, մարում երազները... Սերը~~~ մեզ միշտ ապրեցնող սերը🖤💔❤️🩹❤️🩹 Երգը ուղղակի քարուքանդ է անում մարդու ներսը💔
▲ 114
- @DavidGaranyan20 ноября 2026 г.
Ամենացավալին այն է, որ երբեմն հասկանում ենք մարդու արժեքը միայն այն ժամանակ, երբ նա այլևս մեր կողքին չէ։ «Սիրեք ու գնահատեք այն մարդկանց, ովքեր նվիրված են ձեզ։ Պահեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են, որովհետև հեռացածները միշտ չէ, որ վերադառնում են։ Ասեք նրանց՝ «Էնքան շատ եմ քեզ սիրում», քանի դեռ ուշ չէ, այլ ոչ թե մի օր ստիպված լինեք ասել՝ «Էնքան շատ էի քեզ սիրում»…» Երբեմն ընդամենը մեկ տառ է բաժանում ներկա սերը անցյալի ցավից։ ❤
▲ 59
- @dhogb20 ноября 2026 г.
Արշավիրի ձայնը անընդհատ ուզում ես լսել շատ քաղցր ձայն ունի հզոր ձայն
▲ 51
- @AnahitAsatryan-z8j20 ноября 2026 г.
Օկսիի ձայնը, հրաշք ա Ստացված դուետ
▲ 32
- @anushyenoqyan356620 ноября 2026 г.
Մեր բոլորի կողմից սիրված երգիչ Արշավիր ջանն միշտ ձայնտ անսպառ. լինի❤
▲ 25
- @ShirazGoroyan20 ноября 2026 г.
Շատ գեղեցիկ ու տխուր երգ՝ սիրո, զգացմունքների և չմոռացվող հիշողությունների մասին։ Երբեմն երաժշտությունը կարողանում է փոխանցել այն, ինչ բառերով արտահայտելն անհնար է։ ❤️
▲ 24
- @Anna-l3c6w21 ноября 2026 г.
Երկու հզոր ձայն+լավ երգ էլ ինչ է պետք❤❤
▲ 17
- @Guess82.9221 ноября 2026 г.
──────── ✦ ──────── Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, Բայց առանց սիրո ապրելու իմաստ չկա։ 💔❤️🩹❤️ ──────── ✦ ────────
▲ 17
- @AnnaMelqonyan-v8d20 ноября 2026 г.
Բրավոո սիրո երգերի վարպետ Արշոոոո👏👏👏👏💪💪💪👍👍👍💯💯💯💯
▲ 13
- @alinasogomonyan33820 ноября 2026 г.
Նորից կյանքս վերապրեցի ինչ զգացմունքային դուետ է բրավո❤❤❤
▲ 11
- @hasomargaryan20 ноября 2026 г.
Սերը միայն Տղամարդ Կին հարաբերություններում չի, Առաջնահերթ Աստվածային Գերբնական կյանքում պետքա լինի Որպեսզի Ամենքի և Ամենուր Կարողանաս Ճիշտ Բալանսը Պահել Անկախ Իրավիճակներից Կյանքի🙏♥️💯
▲ 10
- @christian_av_20 ноября 2026 г.
Փշաքաղվեցի.... 😢 Բռավո՜.... 🙏 Շնորհավորում եմ` գեղեցիկ պրեմիերայի կապակցությամբ։ 🎉
▲ 10
- @edoedo639320 ноября 2026 г.
Այ քեզ բան այքեզ բան 😮😮😮😮😮 բառեր չկա հիանալի հիանալի ❤❤❤❤❤
▲ 10
- @qnarikmartirosyan398622 ноября 2026 г.
Այս երգի ամեն մի բառը քարուքանդ է անում մարդու սիրտը❤Ամեն մի բառը մի պատմություն է❤
▲ 6
- @HenriHakobyan-e3v21 ноября 2026 г.
Էնքան սիրուն ա երգի խոսքերը, անհնարա առանց հուզվելու լսել, բրավո👏👏👏
▲ 6
- @dhogb20 ноября 2026 г.
Արշավիր ջան քաղցր ձայն ունես հզոր ձայն սպասում ենք քո մենահամերգին
▲ 6
- @Mashmashok-c9e21 ноября 2026 г.
Արշավիր ջան դու մենակ էլ երգեիր մեկ ա ուժեղ լսվելու էր👍🏻❤️🔥❤️🔥
▲ 5
- @Hermin-c3s21 ноября 2026 г.
Հրաշալի երգ, իրոք դուք հրաշք ձայն ունեք, երգի բառերն էլ շատ լավնա , ենքան որ հենց առաջին բառից սիրտս տակնուվրա եղավ, հարգանքներս երգը ստեղծողին ու նաև ձեզ երգը ավելի հզոր դարձնելու համար
▲ 4
- @dhogb22 ноября 2026 г.
Մի օրվա մեջ հազար անգամ լսեցի այս երգը
▲ 3